Ճանապարհորդություններ

Ճամփորդություն դեպի Իջևան

Ապրիլի 30-ին Միջին դպրոցի 6-երով և 8-երով ուղևորվեցինք Իջևան՝ եռօրյա ճամփորդության։ Առաջին կանգառը կատարեցինք Սևանում, այնտեղ մի փոքր հաց կերանք, հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը։ Երկրորդ կանգառը եղավ Լաստիվերում, մենք իջանք Լաստիվեր, նկարվեցինք, մի քիչ հանգստացանք, որովհետև ետ դարձի ճանապարհը ավելի դժվար էր։ Այնուհետև գնացինք հյուրատուն։
Առավոտյան մենք գնացինք Մակարավանք, միքիչ քայլեցինք, վատ եղանակի պատճառով մենք ստիպված էինք ետ դառնալ։
Երեկոյան բոլորով հավաքվեցինք և թղթախաղեր խաղացինք։
Երրորդ օրը մենք բաձրացանք Աղավնավանք, քիչ ուշ գնացինք հյուրատուն, հավաքեցինք իրերը և շարժվեցինք ետ՝ Երևան։
Ճանապարհին կանգ առանք Սևանում, որպեսզի մի փոքր հանգստանանք և հաց ուտենք, ահնուհետև շարժվեցինք ետ՝ Երևան։
Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, նրա շնորհիվ ես այցելեցի ինձ համար նոր ու շատ հետաքրքիր տեղեր։

Leave a comment